HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ապացուցիր, որ ընտրել ես ՀՀԿ-ին, այլապես 10-15 հազարից կզրկվես

ՀՀԿ-ին տրված ձայնի դիմաց գումար կստանան այն մարդիկ, ովքեր կապացուցեն, որ ընտրել են ՀՀԿ-ին: Մեր հավաստի տվյալներով' իշխող կուսակցությունն է նման հորդոր-տեղեկություն «իջեցրել» հանրապետությունով մեկ: Նրանք չեն ուզում նախորդ ընտրությունների նման հայտնվել այն վիճակում, երբ մարդիկ փողը վերցնում, իրենց չեն ընտրում: Ուստի ՀՀԿ-ում նստել ու լրջորեն մտածել են՝ ի՞նչ անել, որ իրենց բաժանած գումարները զուր տեղը չկորչեն: Բա որ «Հավատանք, որ փոխենք»-ն էլ չօգնի՞: Եվ արի ու տես' գտել են տարբերակ:

Բջջային հեռախոսներ հո բոլորն ունեն: Գրեթե բոլոր հեռախոսներն էլ նկարում են: Ուրեմն թող մարդիկ նկարեն իրենց քվեաթերթիկը՝ անուն-ազգանունով ու ՀՀԿ-ի օգտին «պտիչկայով», ու նկարով ներկայանան:

«Հայացք»-ն արդեն անդրադարձել է մեր քաղաքացիների այն դիմումներին ու դժգոհություններին, որ ՀՀԿ-ականներն իրենցից անուններ ու ցուցակներ են կորզում՝ համամասնական ամեն ձայնի համար խոստանալով 10 հազար, մեծամասնականի համար՝ 15 հազար դրամ:

Ի դեպ՝ մեզ դիմած քաղաքացիները նաև իրենց խորհուրդն են ուղղում նրանց, ում պարտադրվել է ընտրել ՀՀԿ-ին կամ ովքեր չեն ուզում հրաժարվել ՀՀԿ-ի ընտրակաշառքից.

«Քվեաթերթիկի վրա ՀՀԿ-ին նվիրեք ձեր «պտիչկան», նկարեք հեռախոսով, հետո ձեր քվեաթերթիկը պարզապես անվավեր դարձրեք՝ ինչպես ուզում եք, ու այդպես նետեք քվեատուփ: Այդպես և՛ ձեզ համար լավ կլինի, և՛, ինչու չէ, քաղաքական մյուս ուժերի, ում գուցե դուք համակրում եք: Իսկ ՀՀԿ-ում թող նստեն ու նոր տարբերակներ մոգոնեն»:

Մեկնաբանություններ (1)

AAAAAA
Mopanum en , vor heraxosi vra blyutud el ka

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter