
Հակառակորդը «Սմերչ»-ով հրթիռակոծել է Կարմիր շուկա համայնքը. նախնական տվյալներով` զոհվել է մեկ խաղաղ բնակիչ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ այսօր` ժամը 19:00-ին, հերթական անգամ խախտվել է հումանտիտար հրադադարը. նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքն է եղել:
ՊՆ խոսնակը, հղում կատարելով Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, տեղեկացնում է, որ Ադրբեջանը «Սմերչ» կասետային հրթիռներով հրթիռակոծել է համանքը, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ խաղաղ բնակիչ:
Լուսանկարը` artsakhtert.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել