HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Խայտառակ պատմություն. «Աշտարակ կաթը» հիմա էլ դեմպինգ է անում

Վերջին շրջանում «Աշտարակ կաթ» ընկերությունն իր արտադրած պանրի գինը 2100 դրամից կտրուկ իջեցրել է մինչև 1600 դրամի: Դրա հետևանքով պանիր արտադրող մի շարք ընկերություններ հայտնվել են բավականին դժվար կացության մեջ: Գարունը դեռ նոր է բացվում, կաթի արտադրությունը դեռ նոր պետք է ավելանա, գյուղնախարարն էլ հորդորել է ոչ մի դեպքում չիջեցնել՝ 1 լիտր կաթի դիմաց գյուղացուն վճարվող գումարները: Այս պայմաններում նրանք պարզապես չեն կարող նման ցածր գնով պանիր հանել շուկա:

Մեզ հետ զրույցում պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պնդեցին, որ «Աշտարակ կաթը» դեմպինգ է անում. գները կտրուկ իջեցնում է, ստեղծում անհավասար մրցակցության պայմաններ՝ արդյունքում իրենց մրցակցությունից դուրս թողնելով: «Մեզ խաղից դուրս թողնելուց հետո մեկ էլ նորից կբարձրացնի գները: Շուկայում ցանկացած դիտարկում և հաշվարկ մեր այս տեղեկության օգտին է»,- համոզմունք հայտնեցին նրանք:

Ասվածը, որ «Աշտարակ կաթն» անազնիվ խաղեր է խաղում, որոշ պանրագործներ հիմնավորեցին ուշագրավ այլ տեղեկություններով ևս:

Նրանց վստահեցմամբ՝ «Աշտարակ կաթը» մեծ քանակով պանիր է արտահանել Ռուսաստան, դրա չվաճառված բավական մեծ մասը հետ է դարձվել Հայաստան: Հենց այս պանիրն էլ ընկերությունն էժան գներով շուկա է հանում: «Ինքներդ էլ որ փորձեք՝ կզգաք՝ այդ պանրից կծվահամ է գալիս»,- ասացին պանրագործները:

Հիշեցնենք՝ նույն «Աշտարակ կաթի» անունը վերջերս այն աղմկահարույց խոսակցությունների առանցքում էր, որոնց համաձայն ընկերությունն, ի թիվս 2 այլ կաթնամթերք արտադրողների, իր արտադրած թթվասերի մեջ անթույլատրելի կերպով կոկոսի յուղ է օգտագործել, ինչը վնասում է մարդու առողջությանը:

Գուցե իր այս գործելաոճի արդյունքում վճարած տուգանքների գի՞նն է այդպիսով փորձում հետ ստանալ «Աշտարակ կաթը»: Մենք կսպասենք «Աշտարակ կաթի» պարզաբանումներին ու, ինչու ոչ, արդարացումներին:

Միաժամանակ հրավիրում ենք նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Սննդի անվտանգության պետական ծառայության ուշադրությունն այս հարցի առնչությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter