
Եվրոպական մի շարք երկրներում հայերը փակել են միջպետական ճանապարհները
Առավոտյան 7-ին հայերը երկու կողմից փակել են Բելգիա-Ֆրանսիա միջպետական ճանապարհը՝ բողոքի ակցիա կազմակերպելով ընդդեմ Արցախի և Հայաստանի նկատմամբ արդեն 20 օր իրականացվող ադրբեջանաթուրքական ագրեսիայի, խաղաղ բնակչությանը հասցվող վնասների։
Նրանք եվրոպական երկրներից պահանջել են չլռել եւ արձագանքել Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Բողոքի ակցիայի մասնակիցներից Տաթևիկ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց՝ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքից դեպի Բելգիա տանող ճանապարհը մեկ ժամից ավելի երկկողմանի փակ է եղել։
«Մենք իրենց հասկացնում ենք, որ եթե նրանք փողի համար չեն ընդունում ոչ մի օրենք, այս ձևով ավելի մեծ ֆինանսական կորուստներ կունենան»,- մեզ հետ զրույցում նշեց Տաթեւիկ Սարգսյանը:
Եվրոպական մի շարք երկրներում հայերը փակել են կարևոր նշանակություն ունեցող միջպետական ճանապարհները՝ պարալիզացնելով Եվրոպան։
Մասնավորապես՝ երկկողմանի փակ է եղել Բեգլիա-Նիդերլանդներ, Գերմանիա-Դանիա, Ֆրանսիա-Իսպանիա, Ֆրանսիա-Իտալիա մայրուղիները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել