HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Համբուրգում հայերը փակել էին գլխավոր ճանապարհները՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Այսօր` առավոտվա ժամը 5-ից, հայերը և եզդիները փակել էին Գերմանիայի Համբուրգ քաղաք մտնող գլխավոր ճանապարհները՝ պահանջելով, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը եւ դադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային։ 

Վաղ առավոտից եվրոպական մի շարք երկրներում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ ադրջեբանական եւ թուրքական ագրեսիայի։ 

Համբուրգում բողոքի ակցիային միացածներից Սպարտակ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ժամը 5-ից մինչեւ 9-ը քաղաքի գլխավոր ճանապարհները երկկողմանի փակ են եղել, որն առաջացրել էր մի քանի կիլոմետրի հասնող խցանում։ Վերջինիս խոսքով՝ նպատակն էր նաեւ, որ միջազգային մեդիան արձագանքեր Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին, խաղաղ բնակչության հրետակոծմանը։

«Հիմա մի շարք թերթերով, ռադիոյով, հեռուստատեսությամբ անդրադառնում են», - հավելեց Սպարտակ Հովհաննիսյանը։ 

Հավաքված հայերի եւ եզդիների կոչերը նույնն են՝ «Արցախը Հայաստանն է», «Հաղթելու ենք», «Էրդողան, Ալիեւ տեռորիստ» եւ այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter