
Նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել: Վերջինս բեկորային վնասվածքներ էր ստացել գլխի շրջանում:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գասպարյանին վիրահատել են Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ: Զոհրաբյանի խոսքով` հնարավորության դեպքում Ռուստամ Գասպարյանին ուղղաթիռով պետք է տեղափոխեն Երևան:
Նախկին պատգամավորը ծանր վիրավորում էր ստացել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ:
Ռուստամ Գասպարյանը երկու գումարման խորհրդարանների պատգամավոր է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Հայաստանի և Արցախի Արիության մեդալի շքանշանակիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել