HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Ուզում էին պարզել` ով է Նելսոն Զուրոյանը, դրա համար հարկ եղավ նախ պարզել` ով է Հարություն Ամիրյանը

ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզնականում հայտնվել է հայ հասարակությանն անծանոթ անուն-ազգանուն` Նելսոն Զուրոյան: Այս անծանոթի շուրջ արդեն որոշակի խոսակցություններ են շրջանառվում սոցիալական ցանցերում: Թերթի տեղեկություններով, սույն անձնավորությունը ծագումով լոռեցի է և ինչ-որ պահին մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, և վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Թերթի տեղեկություններով, նա այժմ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին: 

Երեկ թերթը փոձել է պարզաբանումներ ստանալ, սակայն մամուլի քարտուղարի փոփոխության պատճառով չի կարորղացել կապվել նոր մամուլի քարտուղարի հետ և ճշտել Զուրոյանի ինքնությունը. նոր մամուլի քարտուղար է նշանակվել Հարություն Ամիրյանը, ում հեռախոսահամարը կուսակցությունում ոչ ոք չի իմացել: Պատգամավորներից մեկն էլ թերթին ասել է, որ նրան որևէ մեկը կուսակցությունում չի ճանաչում, քանի որ վերջինս որևէ առնչություն չի ունեցել իրենց հետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter