
Արգելվել է թուրքական նռան խմբաքանակի ներկրումը Ռուսաստանի Դաշնություն
«Ռոսսելխոզնադզոր»-ի հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները Տուապսեի ծովային նավահանգստում Թուրքիայից ներմուծված նռան երկու խմբաքանակի ստուգման ժամանակ հայտնաբերել են կենդանի վիճակում կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովյան պտղային ճանճ (Ceratitis capitata (Wied.)):
Ռուսական գերատեսչության տվյալներով՝ երկու խմբաքանակի ընդհանուր քաշը կազմել է 21,808 տոննա։ Արդյունքում, նռան խմբաքանակի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվել է։
Լուսանկարը՝ Hadas Parush/FLASH90
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել