Լյուքսեմբուրգի խորհրդարանը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ, փաստաթղթում դատապարտվում է նաև թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Այդ մասին նշվում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի պաշտոնական կայքէջում, որն այդ փաստաթուղթն ուղարկել է թագավորության կառավարության հաստատմանը։
«Կառավարությանը կոչ ենք անում հստակ քննադատել ռազմական բոլոր գործողությունները, որոնք խախտում են 1994 թվականի զինադադարով սահմանված դրությունը։ Կոչ ենք անում քննադատել արտաքին միջամտությունը, որն ուղղված է հակամարտող կողմերից մեկի աջակցությանը, մասնավորապես, թուրքական ռազմական աջակցությունը Ադրբեջանին»,- նշվում է փաստաթղթի մեջ։
Բացի այդ, Լյուքսեմբուրգի խորհրդարանը խնդրել է պետությանը աջակցել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ցանկացած նախաձեռնության և կոչ անել պահպանել 1994 թվականի զինադադարի դրույթները։
Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել