HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մենք մարդ ենք, բորենիներ չենք». Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական գերուն բուժելու մասին

Արցախի հարավային ուղղությամբ ծանր մարտերը ողջ օրը շարունակվել են, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ։ Մինչ այս պահը հարավում ընթանում են ծանր մարտեր։

Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը, անդրադառնալով ադրբեջանական գերուն բուժսպասարկում տրամադրելուն, նշեց՝ մենք մարդ ենք, ունենք համապատասխան արժեհամակարգ, բորենիներ չենք։

Ամփոփելով օրը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հյուսիսիում և հարավում երկար հրետակոծությունից, հրենատանային պատրաստվածությունից հետո՝ կիրառելով նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, անցել են լայնածավալ հարձակման։ Երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին հետ շպրտել։ Նրանց չի հաջողվել գրավել ոչ մի բարձրունք, ոչ մի դիրք։ 

Հայկական զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել ադրբեջանական կողմի թռչող սարքերը։ Ըստ Հովհաննիսյանի՝ կանոնավոր բանակը, կամավորները, պահեստազորայիններն ամեն օր ադրբեջանական զինված ուժերին ծանր կորուստներ են պատճառում։ Այդ գործում հատկապես աչքի է ընկնում հրետանին։ Բայց ամեն տեղ չէ, որ հաղթանակները հեշտ են տրվում։

«Մեր դիմաց կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չէ հաղթելը, բայց պետք է հաղթենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ (1)

Angie Halkias
I PRAY FOR YOU ALL EVERY NIGHT. MAY THIS WAR FINISH VERY QUICKLY WITH THE TRIUMPH OF ARMENIA. YOU ARE ALL IN MY THOUGHTS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter