HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հարություն Դոխոյան. «Կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա և չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել»

«Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա, և չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել։ Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ, և ավելացնելու եմ իմ խոցումները»,-ասում է ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը։

Հարությունը մասնակցել է արցախաադրբեջանական հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմին։ Նա խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ։  Սակայն թևից վիրավորվել է և այժմ ապաքինվում է։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին Հարությունը շնորհակալություն հայտնեց իր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին օգնել են առաջնագծում կռվող տղաներին՝ ուղարկելով անհրաժեշտ պարագաներ։

«Երբ կանգնած էինք սահմանին, գիտեինք, որ պետք է պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց երբ նրանք փոխադարձ օգնում են քեզ, մեծ բան է։ Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկը ինչ-որ բան ներդրել է, ու գտնում ես քո ուզածը, մեծ ուրախություն է պարգևում։ Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, ասում ենք՝ տղեք, էսօր չմրսեցինք։ Մեր հայ ժողովրդի օգնությունը սահմանի տղեքին մեծ ուժ է, որը դու զգալով, երբեք չես վախենա թշանուց»,-ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter