HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հայաստանից գնում` չեն գալիս

Այս տարվա հունվար-փետրվարին բոլոր տեսակի տրանսպորտներով ՀՀ-ից մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 17 հազ. 500-ով: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 12 հազարով: Այս տարի մեկնող-ժամանողների տարբերության բացասական հաշվեկշիռն աճել է 5 հազար 500 մարդով: Պաշտոնական վիճակագրության այս թվերով ստացվում է, որ 2012-ի առաջին երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 45 տոկոսով ավելի մարդ է մեկնել և չի վերադարձել: 2010-ին մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 9 հազար 90-ով, 2009-ին' 7 հազար 900-ով: Այսինքն, մեկնող-չվերադարձողների թիվը վերջին չորս տարիներին անդադար շարունակում է աճել:

Մեկնաբանություններ (5)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես Կապանի օրինակով ասեմ,թե ինչ է կատարվում Հայաստանում ,որովհետև իմ աչքերով ես այն լավ զննել եմ: Ուրեմն, Կապանում միջին տարիքի տղամարդ համարյա չկա: Ամբողջ քաղաքում ՄԻԱԿ փոփոխությունը մի քանի պսպղուն, ինչ-որ տեղ զիզիկ-պիզիկ օլիգարխահոտ օբյեկտներն են. ասենք ռեստորան, խանութ-սուպերմարկետ-էդ տիպի բաներ ու սրանց արանքներում մի քանի զզվելի-ցուցադրական ջիպեր: Քաղաքի բնակելի շենքերի 95%-ը ՔԱՅՔԱՅՎԱԾ է. շենքի մուտք մտնելիս ՇՈԿԻ մեջ ես մտնում. բան չկա-ոչ դուռ,ոչ լուսամուտ,գիշերը ոչ լույս: Գիշերը շենքի մուտք մտնելը ուղղակի կյանքի վտանգ է:Շատ փողոցներ մութ,փոսերով, թափառող շներով: Գործ չկա-համատարած աղքատություն է: Ամբողջ քաղաքը տաքսի է-սովից փրկվելու միջոց. ՕՐՈՒԿԵՐ:Մարդկանց աչքերում ՀՈՒՅՍ չկա: Օդը հանքային-գետը կեղտոտված:Ու դեռ ուրանի վտանգ էլ: Եվ ոչ մի պետական կամ ոչ-պետական հաստատությունում ես չտեսա երկրի (տեր) ՔԱՂԱՔԱՑՈՒ. մեծագույն մասը վախվորած, լեզուն իրեն քաշած, ներքուստ տառապող: (Տղա)մարդկանց մի զգալի մասի ատամները (կիսա)թափված:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
marine (4) - Լրիվ ճիշտ ես նկատել: ............................................................Ահա անցած ամառ Կապանում ինձ հետ կատարված այդ սովետական վիրուսի դրսևորումներից. 1.Կապանի իրոք անհավատալի նոտարուհի.« ազատիր,ազատիր սենյակը», 2. Կապանի անձնագրային բաժնի պետի տեղակալը սիգարետը բերանում,ծուխը դեմքիս, չհրավիրեց նստել,լրիվ անտարբեր կեցվածք, 3.մի հաստավիզ փոխկապով ջահել տղամարդ գոռգռւմ է ամբողջ ինտերնետ կաֆեով.«... ջան, էս կամպուտերը ոնց միացնեմ, որ կոճակը?», 4.բանկում- նստած եմ բանկի աշխատակցի դիմաց-գործարքի մեջտեղում. արանքում/միաժամանակ մի տղամարդ գլխիս վրայով թղթեր է տալիս նույն աշխատակցուհուն ու դեռ աշխատակցուհին է վրաս մունաթ գալիս.« սա Հայաստան է,եվրոպա չէ»:............................ Սա դեռ Կապանը,որ Հայկական վիրուսից մի քիչ պաշտպանվել է: Կարող են չէ ԳՈՆԵ հերթերը թվերի կտրոններով կարգավորել կամ թույլ չտալ ծխել ներսում: Սա էլ է փողի հարց?
marine
թող գնան, բայց եվրոպական երկրներ թող գնան, կաշխատեն կզարգանան, կարգ ու կանոն կսովորեն, հետո կվերադառնան: երբ իջնում էինք զվարթնոց օդանավակայան, եվրոպայում ապրողներս հանգիստ հերթ էինք կանգնել, մեկ էլ մի շուխուր լցվեց, մի վայրենի աղմուկ, սոչիի ռեսն էր իջել, եկան խառնվեցին մեզ, մեզանից առաջ ընկան , գոռում եմ, որ նա իրավունք չունի իմ առաջ խցկվի, հեչ վեճները չի, կարծես ցիգանների թափորն էր գալիս ռուսաստանից... երբ նայում ես պարզ երևում է, եվրոպայում ապրողների ու նախկին սովետի. կոռուպացված երկրներում ապրող հայերի մակարդակը....տարբերությունը զռռում է....
Nazik
Գոհար ջան,ոնց եմ քեզ հասկանում,երևի դուք էլ եք էդ ճանապարհով անցել:Բայց ես որոշել եմ մնամ,չուզողի աչքն էլ հանեմ....
Գոհար
Փախչում են անարդարություններից, դատական համակարգի շոուներից, ոտնահարված իրավունքները պաշտպանել չկարողանալուց, խլողներից, գցողներից հոգնած՝ փրկության եզերքի ակնկալիքներով գլխապատառ հեռանում են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter