
Հրետակոծության են ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքում վիրավորներ կան
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսօր երեկոյան հակառակորդը, խախտելով հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր։
Տուժածների ու վնասների մասին տվյալները ճշտվում են։
Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Յուրի Մելքումյանը, Սողոմոն Մելքումյանը, Գրիգորի Վերդյանը:
Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են։
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել