
Լուսադեմին ադրբեջանական կողմը հրթիռահրետակոծել է խաղաղ բնակավայրերը (տեսանյութ)
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Լուսադեմին ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել