HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ի գործով անհայտ «Ժիգուլիի» վարորդին խնդրում են դիմել ՀՔԾ

2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է:

«Զանգվածային անկարգությունների ընթացքում Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտակայքից քրեական գործով չպարզված սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 2 կլինիկական հիվանդանոց:

Նախաքննական մարմինը խնդրում է «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ունեցող, ինչպես նաև վերը նշված դեպքին ականատես անձանց դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քաղ. Երևան, Վ.Սարգսյան 5, հարցաքննության»,- նշված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter