HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է անկման չեմպիոնը, կամ բաց նամակ 3

Կայքերից մեկում տեսա 2 բավականին հետաքրքիր տեսահոլովակ։ Մեկը ՀԱԿ-ինն էր. ի՞նչու պետք է ընտրել Սերժին։ Մյուսը ՀՀԿ-ինն էր՝ ի՞նչու պետք է ընտրել Լևոնին։ Սև, բայց հումոր կար։ ՀՀԿ-ի տեսահոլովակում խոսքը 2 խնդիրների ու դրա հետ կապված իմ անունը հոլովելու մասին է։ Մեկը տնտեսական աճն է, իսկ մյուսը` մութ ու ցուրտ տարիները։ Բնականաբար ես էլ առիթը բաց չեմ թողնում ցույց տալու համար, որ ՀՀԿ-ի մի մասը տնտեսական հարցերին չի տիրապետում (վկան Սերժ Սարգսյանի մարտի 10-ի ելույթն էր ՀՀԿ համագումարում), իսկ մյուս մասը խնդիրներ ունի հիշողության ու հումորի հետ։

Եվ այսպես, տեսահոլովակի մեջ ՀՀԿ-ական ստվերն ասում է. ես ընտրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Հրանտ Բագրատյանի ժամանակ տնտեսություն աճում էր։ Հա, էլի որ։ Բարեկամներ ոչ թե իմ թվերով, այլ ինձանից հետո ձեր ՀՀԿ-ական Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է իմ վարչապետության շրջանի հետևյալ մակրոտնտեսական թվերը. 1993` -8.8%, 1994` + 5,4%, 1995թ` +6.9% և 1996թ` +5.9%։ Այսինքն` գումարային +9.4%։ Դժվար չէ գտնել այս թվերը վիճակագրական ժողովածուներում (տես` էջ188)։ Կրկնում եմ, այս թվերը ձեր թվերն են, այսօրվա ԱՎԾ-ի և Համաշխարհային բանկի։ Ասածս բացարձակ ճշմարտություն է։

Այստեղ պետք է նկատի ունենալ 2 հանգամանք։  Նախ, 1993թ. ես վարչապետ եմ դարձել փետրվարի 2-րդ կեսից, երբ 1,5 ամսվա ընթացքում առկա էր սրընթաց անկում։ Վարչապետ դառնալուց հետո մակրոտնտեսական ամսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է տնտեսության ամսական աճ։ Դժբախտաբար այդ աճը չբավարարեց ետ բերել հունվար-փետրվարին կորցրածը, և 1993-ը փակվեց անկումով։

Երկրորդ, 1994թ. 5,4% աճը առաջինն է ԱՊՀ երկրների մեջ։ Չմոռանանք, որ հաշտությունը Ադրբեջանի հետ կնքվել է 1994թ. մայիսին։ Եվ ուրեմն այդ աճը չեմպիոնական է։ Ռուսաստանում և Ադրբեջանում տնտեսական անկումը տևեց մինչև 1997, Վրաստանում` 1996, Ուկրաինայում` 1999թ.։

Իսկ ե՞րբ է ՀՀ տնտեսությունն անկում ապրել։ 1990-1993թթ. տնտեսական անկումը ՀՀ-ում կազմել է 53%։ Ասել կուզի` 1993թ. ՀՆԱ-ն (կամ ազգային եկամուտը) կազմել է 1990-ի 47%-ը։ Այդ ընթացքում ՀՀ վարչապետներն են եղել Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը և Խոսրով Հարությունյանը։ Այդ թվում 11.7% անկումը եղել է 1991-ին (Վազգեն Մանուկյան) և ….. 41.8%-ը 1992-ին (հունվար-հուլիս` Գագիկ Հարությունյան, հուլիս-դեկտեմբեր` Խոսրով Հարությունյան)։ Ճիշտ է, 1991թ. ես սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 21-ը եղել եմ վարչապետի պաշտոնակատար։ Այդ ընթացքում ամսական կտրվածքով ԱՊՀ վիճակագրական ծառայությունը փաստում է մակրոտնտեսական իրավիճակի փոքրիկ բարելավում (տես`Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. M., 1994)։     

Այսինքն,  այս երկրի տնտեսական անկման ամբողջ բեռն ընկնում է վերը նշված 3 անձանց վրա։ Ընդ որում` առյուծի բաժինը Գագիկ և Խոսրով Հարությունյաններն են։  

Իսկ հիմա հարգելի ՀՀԿ-ականներ նայեք ձեր ցուցակը։ Հասկացա՞ք։ 18-րդ համարը Խոսրով Հարությունյանն է։ Ամենամեծ անկում թույլ տված մարդը։ Խիղճս էլ 100% մաքուր է այն հաշվով, որ նրա 7-ամսյա վարչապետության ընթացքում 2 անգամ դիմել եմ ՀՀ նախագահին, որ ինձ ազատեր աշխատանքից, քանզի նրա  սխալ գործունեության արդյունքում տնտեսությունն օրեցօր գահավիժում էր։ Հիմա ձեր ստվերն ու՞մ է վերագրում տնտեսական անկումը։ Ձեր ցուցակի երրորդ համարն է մի ուրիշ վարչապետ (ներկայիս գործողը), որը նոյնպես տնտեսական անկման «հերոսներից» է` Տիգրան Սարգսյանը։ Նրա արդյունքներն են` 2008թ` +6.9%, 2009թ.` -14.4%, 2010թ.` 2.1% և 2011թ.` 5.9%։ Գումարային`+0.5% 4 տարում։

Բայց շատ մի հուսահատվեք։ 2007-ին ունեցել եք +13.7% (վարչապետ` Սերժ Սարգսյան)։ Միայն թե 2007-2011թթ. տվյալները լուրջ ռևիզիայի չեն ենթարկվել (չկասկածեք, որ մենք դա կանենք, երբ կվերցնենք իշխանությունը), իսկ ահա իմ վարչապետության թվերը դուք մեկ առ մեկ ստուգել եք և ես էլ վերցրել եմ ձեր թվերը, ոչ թե իմ։ Մի բան էլ ասեմ, որ ընդունում եմ 2000-2007թթ. տնտեսական աճը Անդրանիկ Մարգարյանի վարչապետւթյան շրջանում։ Լուսահոգին շատ բանի էր հասել։ Բայց կարծես թե դուք այսօր մրցակցում եք նաև այդ շրջանի հետ։

Ի դեպ` շնորհիվ իմ վարչապետության ժամանակ գրանցված տնտեսական աճի տնտեսական անկման տեմպով ի վերջո Հայաստանից ավելի վատ դիրքեր ունեցան Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Այնպես որ, երիցս սխալ էր Ռ.Քոչարյանը, երբ հայտարարում էր, թե ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ անկումը եղել է Հայաստանում (իրականում  6 երկրներում ավելի վատ է եղել)։ Բայց դրան դեռ ես կանդրադառնամ։

Հաջորդը մութ ու ցուրտ տարիներն են։ Նորից իմ անունը։ Լսեք, այդ ես եմ ինձ օժանդակող քաղաքական ուժի և նախագահ Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ համարձակվել ատոմակայանը վերագործարկելու որոշում կայացնել, այդ ես եմ նախաձեռնել 1994-ի էներգետիկ ռեֆորմը։ Ի վերջո, ընդունել եմ երկիր, ուր էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական 2 ժամ և տառացիորեն 2 տարում հասել էլեկտրաէներգիայի 24-ժամյա անխափան մատակարարման։ Վերը նշած 3 վարչապետներին էլ զեկուցվել է էներգետիկ ռեֆորմի և ատոմակայանի վերագործարկման անհրաժեշտության մասին։ Թող անեին։ Այդ էր պակասը, իմ տքնաջան աշխատանքի, որոշումներ կայացնելու ու բառի բուն իմաստով առողջությանս 100%-ոց քայքայման հաշվին երկիրը ապահովվում է հոսանքով, իսկ դուք «մութ ու ցուրտ»-ից խոսաք։ Մութ ու ցուրտի վարչապետներից մեկը ներկայումս ձեր մոտ հանրային խորհրդի նախագահ է, մյուսը` Սահմանադրական դատարանի նախագահ, երրորդը` ձեր ցուցակի 18 համարն է։ Մատը մատին չխփեցին, որ մութ ու ցուրտ չլիներ։ Ինձ էլ չասեք, թե այդ ընթացքում, Բագրատյան, դու ի՞նչ էիր անում։ Հանրապետության նախագահին դիմում դիմումի հետևից էի գրում, որ ինձ ազատի աշխատանքից ու ես երկրի կործանման մասնակիցը չլինեմ։

Այսքանը։ Դեռ կխոսանք մազութից, արտագաղթից ու բանակից։ Խորհուրդ կտամ, որ այս թեմաներով տակառներ գլորելը ՀԱԿ-ի վրա խրթ դադարեցնեք։ Մեկ է խայտառակվելու եք։  

Մեկնաբանություններ (9)

vd
kargin txa gites te mer qaxaqin mot gyuxerum inch vichaka vonc vor kyanqi verjin stadian lini es vorpes tntesaget gtnum em vor amne tarva tvyalner@ chisht nerkayacrela......et vor hima tigran sargsyanna mer varchapet@ senc erkir@ caxkunqi meja ha? karas ases tigrani u knoj milionner@ vortica goyanum ? menak chases iranc azniv ashxatanqi shnorhiva ...... et vor du el lines varchapet qo jamanakov el a joxovurd@ sovac mnalu hankarc chmtaces ,te baregorcutyun es anelu
sookias
SHAT KUZENAI VOR INC VOR MAK@ HAYTNVER, U PASTEROV HAKARk@ apatsutser...
Sevak
Ay mtom Kagin tgha hmi joghovurdt sovac che??? Te vor Erevan mi qich lave gites Hayastan el e et Dyev. Gna miat heravor Gyugh kam urish qaghaq tes et joghovrdi vijak@. Vonc vor Afrikay en erkrneric lini.
sargis
kargin txa, ddd, ով կամ ինչ եք դուք, որ այդ պես եք արտահայտվում գիտնական մարդու հասցեին: Նրա ժամանակ Հայստանաը գտնվում էր բլոկադայի մեջ, նոր էր անկախացել, պատերազմում էր, երկրաշարժ էր տեսել, ու էդ ամենից բացի նա էլի կառավարում էր, սիրում էր իր հայ ժողովրդին: Դուք տեսել եք նրա պաշտոնավարման ժամանակ մարդկանց, ովքեր աղբարկղերից ուտելիք էին հանում, որ ուտեին, սովից չմեռնեին? Իսկ հիմա, ու սրանից մի տաս տարի էլ առաջ սկսվեց այդ ահավոր տեսարանը, ամեն աղբարկղի վրա կարելի է տեսնել մինիմում մի տարեց մարդու, ով առավոտյան և երեկոյան փորձում է սնունդ հայթայթել, ոտքի տակ տալով իր ինքնասիրությունը: Ու այդ ամենի և ներկայիս ժողովրդի թշվառ վիճակի պատճառը ղարաբաղցի նախագահներն են, որ ատելով ատում են հայ ազգին` հայաստանցուն, ու ամեն ինչ անում են էս ազգին ստորացացծվիճակում պահելու համար: Լավ մտածեք, վերլուծեք անցյալը, մինչև որև կարծիք գրելը:
Narek
dzuma indz es mardu hodvacner@!!! axr shat demqa e, Tigran Sargsyann u Serjn el nstum kardum u jghadzvum en yerevi hima:D merci pn. Bagratyan!!!
samvel
karanq ayspes motenanq: schal past ka? inqna luys tvogh@ eghel te che. Ete inqna uremn piti @ndunenq chisht@?
liana
bagratyann inchpes misht paylum e ir himnavor ev pastavorvac hodvacnerov...bravo!!! menak chem haskanum te inchu HAKi cucakum levon ter-petrosyanic heto chen tex tvel...shat apsos, bayc husanq vor anpayman kancni xorhrdaran
ddd
te inch varchapet eir tesanq??????xosq chka??hima hervic qez izur kotorum es??/inch es uzum erevi pashton haa???
kargin txa
Hrantn iren srbi tex de drel.qo et hashvarknern ain jamanak aneir vor qo varchapet exac jamanak joxovurd@ sovic kotorvum er:hima nstel qialapatrti es kanchum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter