HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մարզպետ․«Գեղարքունիքում վնասվել է 40 առանձնատուն և 2 դպրոց»

Արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ։ Դրանք խոցվել են ոչ միայն Վարդենիսի, այլև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Թշնամին ԱԹՍ-ներով փորձում է իրականացնել հրթիռակոծման աշխատանքներ, ինչի հետևանքով Մեծ Մասրիկում ունեցանք զոհ, 2 վիրավոր, և վերջերս հերթական նման խոցման հետևանքով վիրավորվեց 14-ամյա Նարեկը»,- նշեց մարզպետը։

Ըստ Գնել Սանոսյանի՝ մարզում վնասվել է շուրջ 40 առանձնատուն, 2 դպրոց՝ Կութ և Սոթք համայնքներում, իսկ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն ամբողջովին տուն է փլուզվել, այլև հարակից գազատարն է վնասվել, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։

Գեղարքունիքի մարզպետի խոսքով՝ դաշտային բազմաթիվ տարածքներում կան հրետակոծություններ, որոնց պատճառով գյուղատնտեսական աշխատանքների իրականացնելու խնդիր է առաջանում։

Վերջինս իր խոսքը եզրափակեց՝ ներկայացնելով մարզի բնակչի Գևորգի պատմությունը

«Գևորգը ձեռքը գրպանը Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչև ռազմաճակատ։ Ինչո՞ւ ձեռքը գրպանը։ Գևորգի մեկ ձեռքը չկա, մատները կտրված են դաստակից, և Գևորգը զիինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանը պահելով։ Այս պահին նա ռազմաճակատում է, առաջին գծում մեր տղաների կողքին։ Մեզ հաղթել հնարավոր չէ, ու մենք անպայման հաղթելու ենք»։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter