
Էմանուել Մակրոն. «Ֆրանսիան չափազանց հետեւողական կլինի և հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեն»
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից այսօր երեկոյան համատեղ հայտարարված մարդասիրական զինադադարը, որը համաձայնեցվել է Մինսկի խմբի հետ՝ վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։
«Այս զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք: Ֆրանսիան չափազանց հետեւողական կլինի և հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեն, և շուտափույթ սկսվեն արժանահավատ քննարկումներ»,- նշված է Ֆրանսիայի նախագահի ողջույնի տեքստում, որը հրապարակվել է Ելիսեյան պալատի պաշտոնական էջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել