HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է

Երեկ հրապարակված «Ինչի՞ վրա է ծախսվել 250 մլն դրամը» հոդվածի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել խմբագրությանը. «Ձորագետ-Աթան միջհամայնքային ճանապարհահատվածի վերանորոգման պատվիրատուն, ՀՀ կառավարության համապատասխան  որոշման համաձայն, եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով եւ ոչ թե ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը` ինչպես նշված էր Ձեր հոդվածում»: 

Նշենք, որ նշված տեղեկատվությունը «Հետքին» տրամադրել էր Թումանյանի  ճանապարհաշինարարության տեղամասի պետ Սամվել Տիտանյանը, ինչը հոդվածում հստակ նշված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter