Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Կորեա, այնուհետև` Սինգապուր
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին:
Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել