HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Այնտեղ՝ սահմանին է մեր ազգի ճակատագիրը»․ տարիներ առաջ վիրավորված զինհաշմանդամը կամավոր մեկնել է Արցախ

«Ողջունում եմ Հայաստա՛ն, Արցա՛խ և Սփյու՛ռք։ Ես Արկադի Անդրեասյանն եմ, 2015 թվականին, չավարտեցի ծառայությունս, քանի որ ստացա ականապայթյունային վիրավորում։ Այս նենգ պատերազմը ինձ կանչեց վրեժխնդրության՝ իմ զոհված ընկերների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, մեր քույերին, մեր երեխաներին»,- ասում է զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանն, որն այսօր Միասնական տեղեկատվական կենտրոնում մասնակցում էր ասուլիսին։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն Արկադիին ներկայացնելիս նշեց, որ նա 2014 թվականի հուլիս-օգոստոսյան պատերազմի մասնակիցներից է։ Ընթացող պատերազմում կամավոր մեկնել է առաջնագիծ ու հյուսիսային ուղղությամբ մասնակցել մարտական գործողություններին, աչքի ընկել իր հնարամտությամբ ու քաջությամբ։

Արկադին ասում՝ մեկնել է առաջանագիծ, ելք գտել, որպեսզի լինի Արցախի սահմաններում, ասում է նաև, որ առաջնագծում բոլոր տղաները մարտական են տրամադրված։

«Բոլորի հոգում, սրտում, մտքում մի նպատակ կա։ Այդ նպատակի  անունը հաղթանակ է։ Ինձնից տարիքով փոքր տղաներ կային, ովքեր ուղղակի հերսական կռիվներ են տալիս թշնամու դեմ։ Ես, ճիշտն ասած, նրանց այդ աննկուն կամքից ոգևորվել եմ։ Այնտեղ՝ սահմանին է մեր ազգի ճակատագիրը, մենք ամեն մեկս պիտի հասկանանք ու գիտակցենք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան, մենք պետք է կերտենք, իրականացնենք այս հաղթանակը մեր միասնականության, մեր ոգու, մեր ուժի և մեր կամքի շնորհիվ»,- ասաց Արկադին ու կոչ արեց՝ բոլոր նրանք, որոնք ունակ են զենք բռնելու, ովքեր կարող են թիկունքում աշխատանք կատարել, ովքեր ուզում են  իրենց պատիվը փրկել, հենց այսօր, հենց հիմա կատարեն իրենց վճռական քայլը։

«Մենք այս պատերազմում մի առաքելություն ունենք․ պետք է թշնամուն պարտադրենք խաղաղություն, որը պետք է լինի երկարատև, սա պետք է հասկանան բոլորը, ամեն մեկը, որպեսզի շուտ վերջանա այս ամենը»,- ասաց Արկադի Անդրեասյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ սահմանից իջնելուց հետո այցելել է վիրավոր տղաներին։ Նրանք ուզում են օր առաջ ապաքինվել, որպեսզի նորից մեկնեն առաջանագիծ։

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ հաղթելու ենք»,- համոզմունք հայտնեց Արկադի Անդրեասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter