Ինչ է արվել Շուշիում փետրվարին
Արցախի վարչակազմի ղեկավարների հաշվետվությունները
Սոցիալական ոլորտ
Ուսումնասիրվել է 10 դիմում, և ներկայացվել համապատասխան առաջարկություն: Հատկացվել է 10 տեղեկանք:
Նշանակվել է 1 վերաբնակչի գործ և ուղարկվել սոցապնախարարություն:
- առանձին խմբերի երեխաների նպաստներ` 21.277.200 դրամ
- ծնելիության խթանման միջոցառումներ` 2.000.000 դրամ
- 2 և ավելի զոհ ունեցող ընտանիքներին դրամական օժանդակություն՝ 106.050 դրամ
- գործազրկության նպաստ՝ 363.186 դրամ
- Արցախի վիրավոր զինծառայողի դրամական օգնություն՝ 46.500 դրամ
- պետական աջակցություն երիտասարդ ընտանիքներին՝ 600.000 դրամ
- աջակցություն մասնագետներին՝ 169.450 դրամ
Նպաստառուների անձնական հաշիվներում կատարվել են գրանցումներ՝ ստացված ամսական գումարների մասին: Նշանակվել է 5 երեխայի նպաստի գործ:
Պատրաստվել է հաշվետվություն ծախսերի կատարման մասին` ըստ ծրագրերի և ուղարկվել սոցապնախարարություն:
Նշանակվել է 5 երեխայի միանվագ նպաստի գործ: Նշանակվել է 1 ամուսնության միանվագ նպաստի գործ:
Սոցապնախարարության տեղադրած հատուկ նպաստառու երեխաների ծրագրի բազայում մտցվել է 5 երեխայի նպաստի գործ, որը կրում է շարունակական բնույթ:
Պատրաստվել է գրություն և ուղարկվել «Արցախբանկի» Շուշիի մասնաճյուղ` 1 ավանդատիրոջ երեխաների համար ավանդային հաշիվ բացելու նպատակով:
Սոցապնախարարության հատկացրած նյութական օգնությունը բաշխվել է շրջանի 41 բազմազավակ ընտանիքի և 24 միայնակ թոշակառուի:
Պատրաստվել է հաշվետվություն, հայտ-պահանջագիր գործազուրկների գծով և ուղարկվել սոցապնախարարություն: Նշանակվել է 5 գործազուրկի նպաստ: Հաշվառումից հանվել է 10 գործազուրկ, որից 7-ը՝ աշխատանքի տեղավորվելու կապակցությամբ:
Գրանցվել է 25 սոցիալական քարտի հայտ, և բաշխվել 19 սոցիալական քարտ:
Տնտեսություն
Արցախի գյուղատնտեսության նախարարություն են ներկայացվել համայնքներում առկա գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների վերաբերյալ տեղեկություններ: Ընդհանրացվել են շրջանում 2011թ. գյուղատնտեսության ոլորտի համախառն եկամուտների արդյունքները:
Համայնքներից հավաքագրվել են անասնագլխաքանակի և արտադրված կենդանական ծագման մթերքների մասին տեղեկություններ: Բացատրական աշխատանք է կատարվել անասնավարկ ցանկացող անձանց հետ:
Արցախի գյուղատնտեսության նախարարություն են ներկայացվել լիզինգային կարգով գյուղտեխնիկա ձեռք բերելու մասին հայտերը:
Կրթություն, մշակույթ և սպորտ
Պատրաստվել են դպրոցների տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հաստիքացուցակները: Ավարտական քննությունների ուղեցույցներ են ստացվել ԳԹԿ-ից և բաժանվել դպրոցներին:
Կազմակերպվել և անցկացվել է Արցախի դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը, ստուգվել և ամփոփվել են արդյունքները, և հանրապետական փուլի մասնակիցների հայտ է ներկայացվել ԿԳ նախարարություն:
ԳԹԿ են ներկայացվել միասնական, պետական ավարտական քննությունների դիմում-հայտերը և ցուցակ-հայտերը:
Փետրվարի 1-ին աջակցություն է ցուցաբերվել մշակութային կազմակերպություններին և համայնքներին Մայիսի 9-ի տոնական միջոցառումների ծրագրերը կազմելու գործում:
Փետրվարի 2-ին կազմվել է մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի Մայիսի 9-ի տոնական միջոցառումների ծրագիրը:
Փետրվարի 13-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում կազմակերպվել է «Տեառնընդառաջ» ավանդական եկեղեցական տոնը:
Փետրվարի 17-ին անցկացվել է խորհրդակցություն ստեղծագործական խորհրդի անդամների հետ` «ԼՂՀ համայնքները մշակութային խաչմերուկում» մրցույթի ծրագիրը քննարկելու և պատրաստելու վերաբերյալ:
Փետրվարի 21-ին Հակաօդային պաշտպանության զորամասում կազմակերպվել է «Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի» «Շուշի» համույթի համերգը՝ նվիրված Հայրենյաց պաշտպանի օրվան:
Փետրվարի 22-ին՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, քննարկվել են 2012թ մայիսյան տոնակատարության միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Փետրվարի 21-24-ը Ստեփանակերտում անցկացվել է Արցախի պատանիների և աղջիկների 2012թ. շախմատի առաջնությունը, որտեղ Շուշիի շրջանի պատանի շախմատիստները գրավել են մեկ` 1-ին (Լիլիթ Սարգսյան) և երկու 2-րդ տեղեր (Աննա Սարգսյանը): Տղաների միջև մինչև 16 տարեկանների կարգում 2-րդ տեղը զբաղեցրել է Դավիթ Սարգսյանը:
Փետրվարի 24-28-ը Ստեփանակերտում կայացել է Արցախի կանանց 2012թ. բասկետբոլի առաջնությունը, որին մասնակցել է Շուշիի շրջանի հավաքական թիմը:
Փետրվարի 26-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի մինի-ֆուտբոլի 2012թ. առաջնության 6-րդ տուրը, որում Շուշիի շրջանի հավաքական թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը:
Շուշիում փետրվարի 19-28-ը անցկացվել են քաղաքի շախմատի, նարդու, աքլորախաղի և բասկետբոլի առաջնությունները:
Կապիտալ շինարարություն, վերականգնողական աշխատանքներ
Շուշիի շրջանում ընթացող շինարարական աշխատանքների վերահսկում: Պարբերական այցելությունների ձևով վերահսկվել են շրջանում ընթացող բոլոր տիպի շինարարական աշխատանքների ընթացքն ու որակը: ՔՃ բաժինը ուսումնասիրել է Քարին տակ գյուղի հանդիսությունների տան տեխնիկական վիճակը և կազմել վերանորոգման աշխատանքների նախահաշիվ:
Շուշի քաղաքում 1-ին պետական գրանցման ծրագրի շրջանակներում ԱԳԿՊԿ-ի Շուշիի մասնաճյուղի հետ համատեղ տեղազննվել ու չափագրվել են հողատարածքները, մշակվել ու հասցեավորվել են հողհատկացման հատակագծերը (թվով 3 միավոր հողատարածք), չափագրվել են «Արցախէներգո» ՓԲԸ-ի Շուշիի մասնաճյուղին պատկանող ենթակայանները, պատրաստվել են հողհատկացման գլխավոր հատակագծերը (թվով 16 միավոր):
ՔՃ բաժինը շարունակել է հողհատկացման հատակագծերի տեղադրման գործընթացը Շուշի քաղաքի էլեկտրոնային քարտեզի վրա:
ՔՃ բաժինը Շուշի քաղաքապետարանի հետ համատեղ հաշվառել է բազմաբնակարան շենքերի 1-ին և կիսանկուղային հարկերի բաց տարածքները և վերահսկել սեփականատերերի կատարած աշխատանքները (ջրի կանգնակների ջերմամեկուսացման համար):
Հասարակայնության հետ կապ
Վարչակազմի ղեկավարն ընդունել է 1 որոշում, 4 կարգադրություն: Աշխատակազմի ընդհանուր բաժին են մուտքագրվել 45 պաշտոնական գրություն և 17 դիմում, որոնց ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վարչակազմի ղեկավարը ընդունել է այցելուների տարաբնույթ հարցերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել