
ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի դպրոցները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի միջնակարգ դպրոցները։
Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։
ԿԳՄՍՆ-ն հայտնում է նաև, որ նախարարությունը և մարզպետարանն անմիջապես քայլեր են նախաձեռնելու՚ պատճառված վնասը վերականգնելու և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել