HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրացույցում ավելացել է ընտանիքի տոնը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին մոտ մեկ տասնյակ պատգամավորների հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է նոր տոն' Ընտանիքի օրը, որը նշվում է մայիսի 15-ին:

Տոնը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1993 թ.: Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Չեխիայում, Տաջիկստանում, Հունաստանում և այլն:

Բոլոր ժամանակներում էլ պետության զարգացումը դատել են հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանից ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքից:

Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի տեղեկացմամբ' մայիսի 16-ին' ժամը 13:00-ին, գրադարանում տեղի կունենա միջոցառում' նվիրված ընտանիքի միջազգային օրվան: Գլխավոր բանախոսը արձակագիր, հոգեբան Էլդա Գրինն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter