
Հայկական կողմը թուրքական արտադրության Bayraktar է խոցել
Արցախի ՊԲ-ն հոկտեմբերի 19-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներ: «Ռազմինֆո» լրատվական կայքը պարզել է, որ կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, «ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- եզրակացրել է «Ռազմինֆո»-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել