HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ցուցաբերել առաջին օգնություն. ձեռքի կոտրվածք

Այսօր Արցախում ընթացող ռազմական գործողությունների 25-րդ օրն է։ Ադրբեջանն այս ընթացքում թիրախավորել է նաեւ քաղաքացիական օբյեկտները, որի հետեւանքով վիրավորներ եւ զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ 

Նման իրավիճակում առաջին բժշկական օգնության գիտելիքները խիստ կարեւոր են, քանի որ դրանց չիմացությունը կարող է ճակատագրական լինել։

Ներկայացնում ենք, թե ինչպես առաջին օգնություն ցուցաբերել ձեռքի կոտրվածքի ժամանակ։ Առաջին օգնության կանոնների կիրառման հաջորդականությունը ցուցադրում է «Հայկական կարմիր խաչ» ընկերության հրահանգիչ Գայանե Անդրեասյանը։

Կոտրվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով, առավել հաճախ՝ վայր ընկնելուց, հարվածից, ավտովթարից։ Լինում են փակ եւ բաց կոտրվածքներ, այս անգամ կներկայացնենք առաջին օգնության կանոնները փակ կոտրվածքի դեպքում։

Առաջին օգնության հրահանգիչ Գայանե Անդրեասյանը ներկայացնում է, թե ինչպես անշարժացնել վերին վերջույթի կոտրվածքը։ Ըստ նրա՝ կոտրվածքների դեպքում տվյալ հատվածներում առաջանում է ցավ, գունային փոփոխություն, շարժունակության սահմանափակում, եւ մինչեւ անշարժացնելը պետք է կոտրված հատվածը սառեցնել։ Վերջույթների դեպքում սառեցումը կարող է կատարվել հոսող ջրով, իսկ այլ տեղերում՝ օգտագործելով սառը թրջոց կամ սառցեպարկ, ապա գործվածքի կամ վիրակապի միջոցով անշարժացնել կոտրված հատվածը։


Եթե տուժածն ընկել է՝ ստանալով հարված կամ վթարի է ենթարկվել, պետք է խնդրել շարժել վերջույթները, գլուխը, ապա խնդրել շնչել՝ հասկանալու՝ առկա՞ է դժվար շնչառություն, թե ոչ։ Հաճախ ընկնելուց, վթարից կարող է առաջանալ կրծքավանդակի վնասվածք՝ կողերի կոտրվածք, որի դեպքում կառաջանա ոչ միայն ցավ կրծքավանդակի շրջանում, այլեւ շնչառության դժվարություն։

Գայանե Անդրեասյանը ներկայացնում է, թե ինչպես անշարժացնել տուժածին եւ ցուցաբերել առաջին օգնություն այս իրավիճակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter