HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հուսով ենք, որ արդարադատության բոլոր միջազգային կառույցների մասնակցությամբ հնարավոր կլինի ճանաչել Ղարաբաղի էթնիկ հայերի ժողովրդավարական կամքը»

Համաշխարհային համբավ վայելող յոթ մտավորականներ հոկտեմբերի 16-ին բաց նամակ են հրապարակել ամերիկյան «Լոս Անջելես ռեվյու բուքս» պարբերականում, որում անվերապահորեն սատարում են արցախահայության պայքարը: Ստորեւ՝ նամակի տեքստը թարգմանաբար։

Կայուն Խաղաղության կոչ Լեռնային Ղարաբաղում

Սիրելի ընկերներ,

Այս նամակը գրում ենք այն հույսով, որ դուք կմիանաք հրադադարի միջազգային կոչին՝ վերջ դնելու 2020 թ. սեպտեմբերի 27-ից տեղի ունեցող արյունահեղությանը և մարդկային, մշակութային կոտորածներին, որոնք տեղի են ունենում Արցախի փաստացի հայկական հանրապետությունում, Խորհրդային Ադրբեջանի տարածքային սահմաններում գտնվող Lեռնային Ղարաբաղում։

Խորհրդային Հայաստանի եվ Խորհրդային Ադրբեջանի հիմնադրման ժամանակահատվածում սահմանների բուռն վեճեր, էթնիկ անհանգստություններ բռնկվեցին տարածաշրջանում, և այն բացահայտ հակամարտության վերածվեց ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ։

Այդ ժամանակից ի վեր այն դարձավ հակամարտության պատմություն՝ զինադադարի հազարավոր կարճաժամկետ խախտումներով: Լուրջ ռազմական գործողություններ սկսվեցին 2016թ.-ին՝ կրկին խախտված զինադադարներով։

Այժմ բռնություններն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, և Ռուսաստանի միջնորդությամբ վերջին հրադադարը կոպտորեն խախտվեց հոկտեմբերի 10-ին։ Ադրբեջանցիները ռմբակոծել են ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հադրութ քաղաքը, այլև Հայաստանի տարածքում գտնվող բնակավայրեր։ Կան զոհեր եվ բազմաթիվ վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, և մենք չգիտենք` ինչ ակնկալել առաջիկա օրերին։

Այս մեծածավալ կործանարար գործողությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածքային քաղաքակության մի մասն են տարածաշրջանում օսմանյան իշխանության նոր տարբերակ վերահաստատելու համար։ Հնարավոր կլիներ փոխզիջման գնալ, եթե Ադրբեջանն ունենար կառավարման ավելի բաց համակարգ, քան Թուրքիան՝ իր ներքին վերահսկողությամբ եվ հաշվեկշռով։

Ներկայումս մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, զտում է Արցախը (Լեռնային Ղարաբաղը)՝ պատմական հայկական տարածքը, որը խորհրդային ժամանակաշրջանում գտնվում էր իր սահմաններում, էթնիկ հայերից։

Հաղորդվում է, որ առաջնագծում կռվողները կազմված են ոչ միայն Սիրիայի եվ Լիբիայի վարձկաններից, այլև Ադրբեջանում բնակվող փոքրամասնություններից, ինչպիսիք են լեզգիները, թալիշները, ավարները, թաթերը, ուդիները, ցախուրները, ինգիլոյները, ռուտուլները, և քրդերը։ Մենք կոչ ենք անում այս փոքրամասնություններին սատարել եւ ոչ թե ընդդիմանալ հայ փոքրամասնության պայքարին։ 1997-2006 թվականներին Նախիջևանում հայկական մշակույթի բնաջնջումը Ադրբեջանի կողմից մեզ տալիս է քաղաքացիական կյանքի եվ ունեցվածքի շարունակական բռնության եվ անխնա ոչնչացման լրջության զգացողություն, ինչի ականատեսն ենք եղել վերջին տասնյամյակների ընթացքում։ Հիշեցնում ենք, որ ռմբակոծվում են նաև հնագիտական վայրեր, ինչպիսին է հնագույն հայկական Տիգրանակերտ քաղաքը։

Առաջին Համաշխարհային պատերազմի և 20-րդ դարի բերած ավերածություններից առաջ, այս տարածքում իրար կողք ապրող հայերն ու ադրբեջանցիներն ապրում էին այնպիսի կոնֆլիկտային համակեցության մեջ, որոնց կարող ենք ականատես լինել աշխարհի բազմազգ երկրներում։

Մենք այժմ խնդրում ենք ոչ միայն հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերել, այլ նաեւ պնդել, որ այդ հրադադարի ռեժիմը պահպանվի և պաշտպանվեն հայ փոքրամասնության ջանքերն ինքնորոշման ճանապարհին:

Հուսով ենք, որ, ի վերջո, արդարադատության բոլոր միջազգային կառույցների մասնակցությամբ հնարավոր կլինի ճանաչել այս տարածքի էթնիկ հայերի ժողովրդավարական կամքը։

Ի համերաշխություն՝

Նոամ Չոմսկի

Քորնել Վեսթ 

Թարիք Ալի

Գայատրի Չակրավորտի Սպիվակ

Ջուդիֆ Հերման

Սեյլա Բենհաբիբ

Վիգեն Բերբերյան

Նոամ Չոմսկին (Noam Chomsky) հակապատերազմյան և անտիիմպերիալիզմի ամենաճանաչված քննադատն է աշխարհում։ Համաշխարհային ձախակողմյան մտավորականության առաջնային դեմքը։ Հրեական ծագում ունեցող մտավորական, Արիզոնայի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի դոկտոր պրոֆեսոր։

Քորնել Վեսթը (Cornel West) ԱՄՆ ամենահայտնի սևամորթ մտավորականն է, հռետոր։ Աշխարհում ճանաչված է ռասայական և սոցիալական պայքարի թեմաներով կիր ելույթներով։ Հարվարդի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր է։

Թարիք Ալին (Tariq Ali) բրիտանական ձախակողմյան մտավորականության ամենահայտնի դեմքերից է։ Պակիստանյան ծագումով այս մտավորականը աշխարհին հայտնի է իր հակապատերազմական դիրքորոշմամբ։ Օքսֆորդի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր է։   

Գայատրի Չակրավորտի Սպիվակը (Gayatri Chakravorty Spivak) հնդկական ծագումով մտավորական է, հետգաղութային փիլիսոփայության առաջատար մասնագետ։ Կոլումբիայի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր է։

Ջուդիֆ Հերմանը (Judith Herman) պատերազմական տրավմայի հոգեբանության առաջնային մասնագետն է աշխարհում։ Հարվարդի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր։

Սեյլա Բենհաբիբը (Seyla Benhabib) Յեյլի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր է, 

քաղաքագիտության և փիլիսոփայության մասնագետ, ինչպես նաև հրեա-թուրքական ծագմամբ հայտնի մտավորականներից մեկը։

Վիգեն Բերբերյանը (Viken Berberian) սոցիալական թեմաներ բարձրաձայնող հռչակավոր ամերիկյան նովելիստ է։

Նամակի թարգմանությունը՝ Հռիփսիմե Խանզադյանի

Լուսանկարում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծությունից հետո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter