HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտելեկտուալ մրցաշար ֆրանսերենով

Ս.թ. մարտի 27-ին ժ. 12:30, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Աբովյան 50/5 մասնաշենքում ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է ֆրանսալեզու միջբուհական ինտելեկտուալ խաղ:
Ինտելեկտուալ խաղին որպես ժյուրիի անդամներ հրավիրված են ՀՀ-ում Ֆրանսիայի և Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանները, Ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդականը:

Հաշվի առնելով մեր երկրում հաճախ ռուսերենով, երբեմն նաև հայերենով կազմակերպվող ինտելեկտուալ մրցաշարերի առատությունը՝ ԵՊԼՀ ՈՒԽ-ը, ներկայացնելով լեզվաբանական բուհ, ստանձնել է այլ լեզուներով նմանատիպ միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը: Վերոնշյալ փառատոնը կազմված է «Ինչ, Որտեղ, Երբ» և «Բրեյն-Թեստ» ինտելեկտուալ խաղերից, ինչպես նաև բանավեճից, որի առանցքում կքննարկվեն հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ներկայիս կարգավիճակի և վերջինիս համատեքստում երկու երկրների երիտասարդության դերակատարության հիմնահարցերը:

Խաղը կազմակերպվում է ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter