HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել անվավեր ճանաչել դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների շենգենյան վիզաները

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Էվա Կաիլին գրություն է ուղարկել Եվրամիություն, որով առաջարկում է անվավեր ճանաչել դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների շենգենյան վիզաները։ Այդ մասին գրում է «Greek City Times»-ը՝ հրապարակելով նաև Կաիլիի թվիթերյան գրառումը։ 

Պատգամավորը նշել է, որ այս քայլը պետք է դիտարկվի որպես Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների բացահայտ ոտնահարման հետևանք, որին աջակցում է թուրքական կողմը։

Միևնույն ժամանակ, նա կոչ է արել գնահատել ԵՄ անվտանգությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժման փորձը և հակամարտության գոտուց դեպի ԵՄ անօրինական միգրացիոն հոսքերի ընդլայնման արդեն իսկ տեսանելի հնարավորությունը: Նա Եվրոպական հանձնաժողովից պահանջել է այս առնչությամբ Եվրախորհրդարանին ներկայացնել ամբողջական տեղեկատվություն և զեկույց։

Բացի այդ, հույն պատգամավորը կոչ է արել գործնական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ երկխոսություն սկսելով հայերի համար այցագրային ռեժիմը չեղարկելու ուղղությամբ, երբ երկիրը կանգնած է թուրքական վտանգի առաջ։

«Պարոն Ալիևը Լեռնային Ղարաբաղում պիղծ պատերազմ է վարում հայերի դեմ՝ խախտելով 1994 թվականի զինադադարը և արհամարհելով միջազգային հանրության երկխոսության գնալու կոչերը: ԵՄ-ն պետք է հստակորեն ցույց տա, որ մեր հարևանությամբ նման բացահայտ պատերազմական հարձակումները չեն կարող մնալ առանց գործնական հետևանքների»,- նշել է Կաիլին։

Լուսանկարը՝ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter