HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։

Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի:

Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:

Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:

Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter