«Հայփոստը» 25 փոխադրամիջոցով համալրել է իր տնտեսությունը
Մարտի 24-ին Շահումյանի հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ «Հայփոստ»-ի նոր մեքենաների ցուցադրումը:
«Հայփոստը» թվով 25 փոխադրամիջոցներով (կորեական «Daewoo», գերմանական «Volkswagen» և ճապոնական «Mitsubishi» մեքենաներ) համալրեց իր ավտոտնտեսությունը, որի շնորհիվ մասամբ կփոխարինվեն հին ավտոմեքենաները և գլխավորապես կավելանան Երևանի և Արագածոտնի մարզի երթուղիները 50 տոկոսով: Մնացյալ մարզերի երթուղիների քանակը կավելացվի համաձայն Հայփոստի 2012 – 2016թթ Մաստեր պլանի:
Նոր ավտոտրանսպորտային միջոցները բնապահպանական ավելի բարձր պահանջներ են ապահովում և կնպաստեն կրճատել գործառնական ծախսերը` բարձրացնելով փոստային կապի սպասարկման որակը:
«Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը նախագահ Սարգսյանին ներկայացրին «Հայփոստ»-ում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ փոստային կապն ազգաբնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով իրականացվող աշխատանքները:
Այդ նպատակով Հայփոստը վերաձևավորվում է բազմաֆունկցիոնալ պրոցեսինգային օպերատորի, որը կլինի առավել դինամիկ և ճկուն:
Մասնավորապես, առաջին հինգ տարիների ընթացքում ներդնելով մոտ 25,000,000 ԱՄՆ դոլար, նախատեսվում է`
- արդիականացնել 300 փոստային մասնաճյուղեր և բաժանմունքներ: Արդիականացումը ներառում է փոստային բաժանմունքների վերանորոգում, կահավորում և ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների ներդնում, առցանց միացում գլխամասին,
- կիրառել նորարարական ծրագրեր հիմանական և սպասարկման գրասենյակներում,
- կատարելագործել գլխամասի և փոտային բաժանմունքների միջև առկա ցանցը,
- օպտիմալացնել գործառնական ընթացակարգերը և փոստային ցանցը,
- վերակազմավորել և որակապես վերապատրաստել մարդկային ռեսուրսները,
- նորացնել և թարմացնել տրանսպորտային միջոցները,
- մշակել և կիրառել նոր ժամանակակից պրոդուկտներ և ծառայություններ:
Հայփոստի ենթակառուցվածքների արդիականացման առաջիկա լայնածավալ ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հավատարմագրային կառավարիչը ձևավորում են «Հայփոստի» կառավարման նոր մոդել, որը հիմնված է արդիականացման Մաստեր պլանի վրա:
Պայմանագրի գործողության ժամանակահատվածում կառավարման նոր մոդելի ներդրումը կկազմի մոտ 100 մլն. ԱՄՆ դոլար:
«Հայփոստը» ՓԲԸ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել