
ՊԲ. «Տեղային նշանակության մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում»
Գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Այս մասին ասվում է Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) տարածած հաղորդագրությունում:
Լուսադեմին կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ հակառակորդը կրակի տակ է առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները:
Պաշտպանության բանակը հայտնում է, որ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում:
ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ արխիվային / hetq.am
Մեկնաբանել