HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԵՏՄ-ից ներմուծված և պետությանը նվիրաբերված ապրանքները կարող են ազատվել հարկային պարտավորություններից

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է:

Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, որի խոսքով` նախագծի ընդունման նպատակն է հարկային պարտավորություններից ազատել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց ԵՏՄ-ից ներմուծվող և այնուհետև երեք պետական կառավարման մարմիներին նվիրաբերվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները: Ներմուծված ապրանքները մինչ ռազմական դրության ավարտը պիտի հանձնվեն Պաշտպանության, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին:

Նախագիծը հետադարձ ուժ է ստանալու և տարածվելու է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոխնախարարը բացատրեց, թե ինչու է առաջարկվում հենց ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների վրա տարածել նման հարկային արտոնություն. երբ ներմուծումը կատարվում է երրորդ երկրներից ներմուծողը կարող է ներկայացնել «հրաժարում հօգուտ պետության» մաքսային հայտարարագիր և ազատվել հարկերից:

Լրացում 11:50. Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 83 կողմ ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter