Սոս Սարգսյանը որեւէ ձեւով չի խառնվելու ընտրական գործընթացներին
Ապրիլի 8-ից մեկնարկելու է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Հատկապես իշխանական կուսակցություններն այս օրերին «լծված» են նախընտրական ծրագրերի, քարոզչական նյութերի ու տեսահոլովակների պատրաստման գործին: Թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն ջանալու են քարոզչական նյութերում ներգրավել հնարավորինս շատ ճանաչված եւ հեղինակություն վայելող մարդկանց: Նրանց հիմնական թիրախը դերասաններն ու երգիչներն են:
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանից «Հետքը» հետաքրքրվեց, թե արդյոք նա որեւէ ձեւով ներգրավվելու է ընտրական գործընթացներին: «Ես ի՞նչ կապ ունեմ ընտրությունների հետ»,-ասաց Սոս Սարգսյանը:
Հարցին, թե նույնիսկ քարոզչական տեսահոլովակներում չի նկարահանվելու, քանի որ 2007թ. նկարահանվել է ՀՀԿ-ի նախընտրական տեսանյութերում, դերասանը դարձյալ բացասական պատասխան տվեց. «Ինչի՞ պիտի նկարահանվեմ, ես ի՞նչ կապ ունեմ: Ես ոչ մի տեղ չեմ նկարահանվել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել