
Հարկային արտոնություն` պետությանը նվիրաբերված ապրանքների համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է:
Ներմուծված ապրանքները մինչ ռազմական դրության ավարտը պիտի հանձնվեն Պաշտպանության, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին:
Նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ վերոնշյալ գերատեսչություններին ավելացվեցին նաև Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները: Ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկով` հարկային արտոնություն է սահմանվելու նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք մինչև սեպտեմբերի 27-ն են ներկրվել, սակայն նվիրաբերվել են պետությանը:
Մեկնաբանել