HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բանկերն իրենց հայեցողությամբ կկարողանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու Կառավարության առաջարկը, որի համաձայն` բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվելու առանց հարկային պարտավորությունների կատարման իրենց հայեցողությամբ ներել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը:

Վարկի ներման դեպքում բանկը ազատվում է այդ վարկի համար պետությանը եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, սակայն յուրաքանչյուր վարկառուի դեպքում որոշում է կայացնելու բանկը: Նման կարգավորումներ տարածվելու են ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ անհատ ձեռնարկատերերի և նոտարների վարկային պարտավորությունների վրա: Ընդ որում կարող են ներվել ինչպես անհուսալի ճանաչված, այնպես էլ անհուսալի չճանաչված վարկերը:

Նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ներառվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած անձանց վարկային պարտավորությունները: Նշվել է նաև, որ նման արտոնություններ կարող են կիրառվել ինչպես վարկերի, այնպես էլ այլ ֆինանասկան գործիքների` լիզինգի կամ ծախսերի ֆինանսավորման դեպքում:

Ըստ այս նախագծի` բանկերն իրենց հայեցողությամբ կարող են ներել ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter