
Երևանում Արցախից տեղափոխված ընտանիքների հարցերով զբաղվող շտաբ է ձևավորվել
Երևանում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը Հայաստանի Հանրապետության մարզերում կունենա աշխատանքային խմբեր: Շտաբի նպատակն է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար»,- ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել