HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալիբները վրեժ են լուծում բին Լադենի սպանության համար. 80 զոհ Պակիստանում

Պակիստանի թալիբները ստանձնել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Շաբկադար քաղաքում երեկ մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունների պատասխանատվությունը: CNN-ի տեղեկացմամբ' մահապարտ ահաբեկիչները հարձակվել են ռազմական պատրաստության կայանի վրա:

Գլխավոր գավառապետ Բաշիր Ահմադ Բիլուրը տեղեկացրել է, որ երկու պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ, գրեթե բոլորն էլ' զորակոչիկներ: Վիրավորվել է մոտ 140 մարդ:

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ այս գործողությամբ վրեժ է լուծում «Ալ քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Օսամա բին Լադենի սպանության համար:

«Պակիստանի և Միացյալ Նահանգների զինուժը պետք է պատրաստ լինի նոր հարձակումների»,- ասել է Պակիստանի թալիբների խոսնակ Ուհսան Ուլլահ Իհսանը, ով Պակիստանի զինվորականներին մեղադրել է ԱՄՆ-ին բին Լադենի գտնվելու վայրի մասին զգուշացնելու մեջ: «Օսաման մեր մեծ առաջնորդն էր, և Օսամային սպանողները վճարելու են»,- ասել է նա:

Լուսանկարը` CNN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter