
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ծառուկյանին 100 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Պաշտպանները գրավի չափ են առաջարկել 100 մլն դրամը կամ այլ չափ, որը դատարանը ողջամիտ կհամարի։ Նրանք կարծում են, որ այժմ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք և անհրաժեշտություն չկա, փոխարենն առկա է նրան ազատ արձակելու հանրային պահանջ։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Նա կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։
Մեկնաբանել