HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացութուն տվեց 17 մլն 900 հազար եվրո արժողությամբ նոր վարկային համաձայնագրին

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս տարվա ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:

Ըստ այս համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17 մլն 9 հարյուր հազար եվրո լրացուցիչ ֆինանսավորում: Համաձայնագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով` համաձայնագիրը կարելի է գնահատել նոր վարկ` չնայած այն բովանդակությամբ և կառուցվածքով տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող գործող վարկերի տրամաբանության շրջանակում է: Այն ապահովելու է ծրագրի շարունակականությունը` ներառելով լրացուցիչ ֆինանսավորում:

«Ծավալը կկազմի 25,4 մլն, որից վարկային ռեսուրսը կլինի 17,9 մլն, կառավարության համաֆինանսավորումը` 6,3 մլն, համայնքների ներդրումը` 1,1 մլն դոլարին համարժեք դրամ»,-ասաց Տերտերյանը:

Ծրագրի շրջանակում օժանդակություն է ցուցաբերվելու սոցիալ-տնտեսական զարգացմանը տեղական մասշտաբով,  միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացումներին, նախատեսվում են նաև ինստիտուցիոնալ բարելավումներ համայնքներում:

Համաձայնագիրն արժանացավ հանձնաժողովի անդամների դրական քվեարկությանը` ընդգրկվելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter