HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է  Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրեններին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է  Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «Վեոն Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը և «Վեոն Արմենիա» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ Մ. Կալեջյանը:

Նախարար Ցոլակյանը կարևորելով համագործակցությունը այս ոլորտի ընկերությունների հետ, ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը մասնավորեցրել է 911 ծառայության թվայնացման, ազդարարման համակարգերի արդիականացման, ինչպես նաև բնակչության իրազեկման գործընթացում նորագույն լուծումներ կիրառելու խնդիրները:

Ընկերությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տեղերում քննարկել նորագույն լուծումների տեխնիկական հնարավորությունները և առաջարկել հստակ տարբերակներ: Այս ուղղությամբ կապի օպերատորների մասնագետների հետ կաշխատի նաև նախարարության համապատասխան ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter