
Բնապահպանների պայքարը շարունակվում է
Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստները տեղեկացնում են, որ Երեւանի հասարակայնության շրջանում ձեւավորվում է նախաձեռնություն, որը աջակցում է Մաշտոցի պուրակում բուտիկների ապամոնտաժման վերաբերյալ երիտասարդության պահանջին:
Հայտնի հասարակական գործիչները կոչ են անում իրենց վրա վերցնել անօրինական օբյեկտների ապամոնտաժման աշխատանքները, եթե երկու շաբաթվա ընթացքում իշխանությունները չկատարեն բնապահպանների պահանջները:
Այսօր տեղի է ունեցել այդ նախաձեռնության հավաքը, որտեղ քննարկվել է ապամոնտաժման բրիգադի կազմավորման եւ այլ նախապատրաստական աշխատանքների հարցը:
Քննարկմանը մասնակցել են հանրությանը հայտնի գիտական, հասարակական, տեղեկատվության եւ այլ ոլորտների գործիչներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել