HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Միացյալ նահանգների ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում հայկական համայնքը ցույց է կազմակերպել։ Չնայած համայնքի ներկայացուցիչների թիվը փոքր է, սակայն բոլորը ներկա էին բողոքի ակցիային։ Հայերն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին, դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան։ 

«Չնայած նրան, որ Ալյասկան Ամերիկայի ամենամեծ նահանգն է, այստեղ մոտավորապես 80 հայ կա, և վստահ չէինք, որ բոլորը կմիանան մեզ, բայց ցույցի ժամանակ այնքան մարդ էր հավաքվել, որ մենք ապշած էինք։ Մեզ հետ էին նաև հույները, ռուսները, ուկրաինացիները և քրդերը»,- ասաց Ալյասկայի ցույցի կազմակերպիչներից Եվա Շարփը։

Արցախի դրոշներով ու պաստառներով հայերը Ալյասկայի բնակիչներին պատմել են, թե իրականում ինչ է կատարվում Արցախում։ Ցույցի կազմակերպիչներից Կարինե Վարդանյանի ամուսինը պատերազմի առաջին օրը մեկնել է Հայաստան։ 

«Երբ ամուսինս լսեց, որ Հայաստանում վիճակը լավ չէ, ասաց, որ լավ ժամանակ Հայաստանը վայելել է, հիմա էլ այս դժվար պահին պետք է գնա ու հայ ժողովրդի կողքին լինի»։

Սփյուռքում ապրող հայի համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր աջակցություն ժամանակին տեղ հասնի, կազմակերպվել է նաև հանգանակություն և հավաքված գումարը նվիրաբերվել է Հայաստան համահայկական հիմնադրամին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter