HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերը թուրք-սիրիական սահմանին չեզոքացրել են ջիհադիստների ղեկավարների խմբին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Ալ Քաիդա» խմբավորման սիրիական առաջնորդների խմբին, որոնք հանդիպում էին անցկացնում Սիրիայի Իդլիբ նահանգում։ Այդ մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բեթ Ռիորդանը։

««Ալ Քաիդա» խմբավորման այդ առաջնորդների ոչնչացումը կխաթարի ահաբեկչական կազմակերպության հետագա պատրաստությունների և գլոբալ հարձակումների իրականացման ունակությունը, որը սպառնում էր ԱՄՆ քաղաքացիներին, մեր գործընկերներին և անմեղ խաղաղ բնակչությանը»,- իր հայտարարության մեջ նշել է Ռիորդանը։ Ընդ որում, նա չի նշել սպանվածների թիվը։

Զուգահեռաբար, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դատարանի տվյալներով՝ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքից, որի արդյունքում զոհվել է 15 մարդ, ներառյալ մի գրոհային, որն ավելի վաղ անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, իսկ այնուհետ անցել «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման կազմը։ Զոհվածներից մեկն էլ խաղաղ բնակիչ է։ Ըստ դիտարանի՝ մի քանի մարդ վիրավորվել է։ 

Իրավապաշտպանները նշում են, որ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ գրոհայինները սեղան են նստել թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Ջակարա գյուղում, որը գտնվում է Սալկին քաղաքի շրջանում։

Սիրիան ավելի քան 9 տարի ներքաշված է ռազմական հակամարտության մեջ, որն ընթանում է նախագահ Բաշար Ասադի և տարբեր խմբավորումների, ինչպես նաև ահաբեկչական կազմավորումների միջև։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, իսկ միլիոնավոր սիրիացիներ ստիպված են եղել լքել երկիրը։

Լուսանկարը՝ Omar Haj Kadour/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter