
Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով վնասվել են տնտեսական նշանակության շինություններ և թաղամասը սնուցող գազատարը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ՝ չկան:
Տեղի տեսախցիկներից մեկը ֆիքսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել