Քննարկել են ընտրական շտաբի ձևավորման հարցը
Այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքի անդամ կուսակցությունների և Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համատեղ նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Դաշինքի նիստում քննարկվել է ընտրական շտաբի ձևավորման հարցը: Որոշում է կայացվել այն ձևավորել կենտրոնական գրասենյակի հիմքի վրա, ինչպես նաև դաշինքի անդամ կուսակցությունների կողմից առաջարկներ ներկայացնել շտաբի համալրման վերաբերյալ:
Նիստում ներկայացվել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրական ծրագրի նախագիծը, որն ընդունվել է որպես հիմք, հետագա լրամշակման համար:
ՀԱԿ-ից տեղեկացնում են, որ անդրադարձ է եղել քարոզարշավին առնչվող խնդիրներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել