HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսքի ազատության օրը բարձր գնահատանքի են արժանացել

Հանդիսության կազմակերպչական խումբը, ուսումնասիրելով 11 հոգուց եւ կազմակերպություններից ստացված ավելի քան 23 առաջարկները, բարձր գնահատելով խոսքի եւ արտահայտման ազատության կիրարկման ու պաշտպանության ուղղակի եւ անուղղակի աշխատանքները, որ արվել են հասարակական եւ լրագրողական հանրության ներկայացուցիչների կողմից, գտավ, որ բարձր գնահատանքի են արժանի.

Գյումրեցի լրագրավաճառ, ազատամարտիկ Արա Հայրիկյանը, ով անցած 15 տարում միայնակ մոտ քառորդ միլիոն օրինակ 25 անուն լրագիր է վաճառել: 

Հասարակական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, ով «Բանակն իրականում» եւ բնապահպանական մի շարք խմբերում բանակային սպանությունների ու շրջակա միջավայրի ոչնչացման դեմ լավագույնս է օգտվել արտահայտման ազատության հնարավորություններից, հետեւողականորեն իր բողոքի ձայնն է բարձրացրել պիկետներում, երթերում եւ ցույցերում:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը, ով, գործելով օրենքի շրջանակներում, բարեխղճությամբ վարելով զրպարտության եւ վիրավորանքի հայցերով «Իրավունք» ու «Երկիր» թերթերի դեմ գործերի դատաքննությունները, դրսեւորել է մասնագիտական բարձր որակներ, առաջին անգամը լինելով մամուլի դեմ ներկայացված այսօրինակ գործերով` մերժել է այդ հայցերից առաջինը, հիմնականում մերժել է երկրորդը, փաստորեն առաջին անգամ կիրառելով բոլոր այն չափանիշները, որոնք հետագայում արտացոլվեցին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ:  

Լրագրող եւ հրապարակախոս Վահան Իշխանյանը, ով 2004 եւ 2012 թթ. իր ուսումնասիրություններով եւ հրապարակումների շարքերով բացահայտել ու հանրությանն է ներկայացրել Աբխազիայի եւ հյուսիս-արեւելյան Թուրքիայի համշենահայության մշակութային շերտերը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որ իր գործունեության 9 տարիների ընթացքում հետեւողականորեն պաշտպանել է խոսքի ազատությունը, լրագրողների եւ զանգվածային լրատվամիջոցների իրավունքները:  Այս մասին հայտնում է «Ասպարեզ» ակումբը:

Լուս.` Նարեկ Թումասյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter