HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծածկոցներ առաջնագծի համար. թիկունքի «զինվորները»

Եղանակը ցրտում է, իսկ առաջնագծում գտնվողներին տաք ծածկոցներ են անհրաժեշտ։ «Քաղաքացիական նախաձեռնությունների ինստիտուտ ՀԿ»-ի անդամները որոշել են կազմակերպել տաք և հարմարավետ ծածկոցների արտադրություն։ 

Գաղափարի հեղինակը կազմակերպության համահիմնադիր Արտակ Գասպարյանն է։ Պատերազմը սկսվելու հաջորդ օրը նա վիրահատվել է ու չի կարողացել մեկնել առաջնագիծ։ Ընկերների, գործընկերների և կամավորների հետ որոշել է թիկունքից օգնել առաջնագծին։

Արտակն ասում է, որ առողջապահության նախարարության և պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելով են սկսել աշխատանքները։ Սկզբում երկու խմբաքանակ դեղորայք են ուղարկել։ ՊՆ-ից հարցրել են, թե առաջնագծում ինչի՞ պակաս կա, ինչո՞վ կարող են օգնել։ Հաշվի առնելով այս պահին առկա կարիքները՝ որոշել են ծածկոցներ կարել, քանի որ ծածկոց կարողները քիչ են։ Հիմա արդեն գլխարկներ էլ են կարում։ «Եղանակներն արդեն ցրտում են, հասկացանք, որ գլխարկի կարիք կլինի, սկսել ենք գլխարկներ կարել, որոնք ամբողջությամբ դեմքը փակում են ու ցրտահարումից կպաշտպանեն մեր տղերքին»,- ասում է Արտակը։

Սկզբում կազմակերպության անդամներն իրենց սեփական միջոցներով են աշխատանքներն իրականացրել, հետո ֆեյսբուքյան խմբերում հայտարարություններ են տեղադրել իրենց նախաձեռնության մասին։ Ոմանք գումար են փոխանցել, որպեսզի կտոր գնեն, ոմանք էլ կամավորության սկզբունքով եկել ու աշխատանքներին են մասնակցել։

Տարածքը, որն այս օրերին ծառայում է որպես արտադարմաս, ՀԿ-ի անդամներից մեկին՝ Արփինեին է պատկանում։ Ժամանակավորապես տրամադրել է աշխատանքներն իրականացնելու համար։ Հենց այստեղ են կարվում, տեսակավորվում, փաթեթավորվում առաջնագիծ ուղարկվող ծածկոցները։

Անյա Սարկիսովա, Մերի Ստեփանյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter