HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ահաբեկչական հարձակման վտանգի մասին

Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է ահաբեկչական հնարավոր հարձակման վտանգի մասին, որը հրապարակվել է դեսպանատան պաշտոնական կայք էջում։

«Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի տեղեկություններ է ստացել ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանցիների դեմ ահաբեկչական հնարավոր հարձակումների և առևանգումների մասին, այդ թվում նաև J.W.Mariott Absheron հյուրանոցի, ինչպես նաև՝ Բաքվի այլ օբյեկտների դեմ։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 23-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել էր առևանգման և ահաբեկչական հնարավոր հարձակումների վտանգի մասին։ Այդ նպատակով Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսությունները դադարեցրել էին հյուպատոսական ծառայությունների մատուցումը։

«Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանցիների հնարավոր առևանգման մասին, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների, այդ թվում ընդդեմ ԱՄՆ Գլխավոր հյուպատոսության և Թուրքիայի այլ վայրերի: ԱՄՆ քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու արտասահմանցիները, ներառյալ գրասենյակային մեծ շինություններն ու առևտրի կենտրոնները»,- նշվել էր տարածված հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter