
ՊԲ․ «Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում»
Գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Այս մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Հոկտոմբերի 24-ի երեկոյան հակառակորդը հերթական անգամ հրետակոծել է խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:
«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները»,- հաղորդում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը:
Լուսանկարը՝ արխիվային / hetq.am
Մեկնաբանել